Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 3 հրդեհ
10:12, 11 Սեպտեմբեր, 2019ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 8-11-ն 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես`
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ,
Արարատի մարզի Դիմիտրով գյուղում՝ 800 քմ, Հայանիստ գյուղում՝ 2000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
© 2009 ARMENPRESS.am