Փաշինյանի կարծիքով՝ Երևանում աղբահանության խնդիրն արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը

17:23, 9 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը համալրվել է ևս 8 նոր աղբատար մեքենայով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Եվս ութ լրիվ նոր աղբատար մեքենա հասավ Երևան: Առաջիկայում սպասում ենք ևս 20 մեքենա և շուրջ 4400 աղբաման: Կասկած չունեմ, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ Երևանի
քաղաքապետ Հայկ Մարությանն այս ընթացքում ցուցաբերեց և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»,- նշել է ՀՀ վարչապետը:

Ընդհանուր առմամբ, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն  արդեն ունի։

 

 


© 2009 ARMENPRESS.am