Հայաստանի ֆուտբոլի ընտրանին J խմբում դեռ 3-րդն է

00:50, 9 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբում դեռևս 3-րդն է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 6-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը շարունակում է մնալ Իտալիան 100 տոկոս արդյունքով՝ 6 խաղ, 6 հաղթանակ, 18 միավոր: Երկրորդը 12 միավորով Ֆինլանդիան է, իսկ Հայաստանի ընտրանին ունի 9 միավոր:

4-րդ տեղում 7 միավորով Բոսնիա և Հերցեգովինան է: 5 միավոր ունի Հունաստանը և մեկ՝ Լիխտենշտեյնը:

Խմբային փուլի 7-րդ տուրում՝ հոկտեմբերի 12-ին Բոսնիա և Հերցեգովինան կխաղա Ֆինլանդիայի, Լիխտենշտեյնը՝ Հայաստանի, իսկ Իտալիան՝ Հունաստանի դեմ:


© 2009 ARMENPRESS.am