Բոսնիա և Հերցեգովինայի մարզիչը Հայաստանից կրած պարտությունից հետո հրաժարական է տվել

22:22, 8 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Հայաստանից կրած պարտությունից հետո հեռացել է զբաղեցրած պաշտոնից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ռոբերտ Պրոսինեչկինը Հայաստանի հետ երևանյան խաղից հետո հայտնել է, որ Բոսնիա և Հերցեգովինան գլխավորել է Եվրոպայի առաջնության առաջնության մասնակցելու ակնկալիքով, սակայն իրեն դա չի հաջողվել:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինային և հաղթեց 4:2 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am