Հայկ Մարտիրոսյանը «Նոր Աստղեր» միջազգային մրցաշարի բացարձակ առաջատարն է

18:00, 7 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի «Նոր Աստղեր» միջազգային մրցաշարին մասնակցելու համար անհատական հրավեր ստացած մինչև 20 տարեկանների Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը չորրորդ տուրից հետո մրցաշարի բացարձակ առաջատարն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարտիրոսյանը չորս տուրից հետո ունի 3 միավոր:

Մարտիրոսյանը վերջին տուրում ոչ-ոքի է ավարտել Ռուսաստանը ներկայացնող շախմատիստի հետ պարտիան:

Չինաստանի Շանհայ քաղաքում սեպտեմբերի 4-10-ը ընթացող «Նոր Աստղեր» միջազգային մրցաշարին մասնակցում են մինչև 20 տարեկան 8 շախմատիստներ: Մասնակիցների թվում են Չինաստանի 4 առաջատար մինչև 20 տարեկան շախմատիստները և 4 հրավիրյալ շախմատիստ:

Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով:

 

 


© 2009 ARMENPRESS.am