ՔԿՀ-ներում անհնազանդության դրսևորումների դեպքերով նյութեր են նախապատրաստվում

16:10, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրված անհնազանդության դեպքերով նյութեր են նախապատրաստվում:  «Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Այս պահին իրավիճակը գտնվում է  մեր վերահսկողության ներքո: Ներկայումս այդպիսի դեպքեր չեն արձանագրվել»,- ասաց Նավիկյանը: 

Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ Ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում նախարարն իր լիազորությունների շրջանակում և քրեակատարողական ծառայությունը օրենսդրությամբ նախատեսված կարգով կձեռնարկեն իրավիճակից բխող համարժեք գործողություններ:

 


© 2009 ARMENPRESS.am