ՀՀ ԱԳՆ-ն բացառում է որևէ համագործակցություն այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին

13:53, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ պետության հետ համագործակցությունը այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք ՌԴ-ի հետ ունենք հստակ ձևավորված ռազմավարական համագործակցություն, ունենք ինքներս մեր օրակարգը բազմաթիվ գործընկերների հետ համագործակցության: Բոլոր ուղղություններով ունենք մեր հարաբերությունները, մեր գործընկերները, և հաշվի ենք առնում նաև, բնականաբար, ներկայիս միջազգային հարաբերությունների օրակարգն ու դինամիկան։ Եվ մենք կառուցում ենք մեր հարաբերությունները՝ բացառելով այդ համագործակցությունը մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին»,- ասաց Մնացականյանը:


© 2009 ARMENPRESS.am