Sony-ն ներկայացրել Է Walkman նվագարկչի հոբելյանական տարբերակը սարքի 40-ամյակի առթիվ

12:21, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sony ընկերությունը լեգենդար Walkman նվագարկիչի 40-ամյակի առթիվ ներկայացրել Է այդ սարքի հատուկ տարբերակը: Սեպտեմբերի 5-ին այդ մասին հայտնել Է Cnet.com ինտերնետ-պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորույթի մասին հայտարարվել Է Բեռլինի IFA Էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում: Այն կվաճառվի հատուկ պատյանով, որը կրկնում Է առաջին անգամ 1979 թականին թողարկված յուրօրինակ կասետային նվագարկչի դիզայնը: Մնացած բաներում նոր մոդելն իրենից ներկայացնում Է ժամանակակից նվագարկիչ՝ Android գործառական համակարգի կառավարմամբ, որը նախատեսված Է թվային երաժշտական ֆայլերի նվագարկման համար: Նոր Walkman-ի HD-դիսփլեյի անկյունագիծը 3,6 դյույմ Է:

Ինչպես հայտարարում են Sony-ում, կուտակիչի լիցքավորումը պետք Է բավականացնի 26 ժամ անընդհատ աշխատանքի համար: ԱՄՆ-ում եւ մյուս երկրներում հոբելյանական նվագարկչի գինն ու վաճառքի ժամկետն առայժմ հայտնի չեն: Սակայն, Cnet.com-ի տվյալներով՝ Ավստրալիայում այն կսկսեն վաճառել դեկտեմբերին՝ 599 ավստրալական դոլար (շուրջ 400 դոլար) գնով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am