«Տաշիրի» սեփականատերը եւ Comedy Club-ի հիմնադիրը հիմնել են Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն

11:26, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ հայ գործարարներ՝ «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հիմնել են «Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «ՍՊԱՐԿ-Ինտերֆաքս» համակարգի տվյալները:

Ասոցիացիան այս շաբաթ գրանցվել Է Մոսկվայում, Կարապետյանը դրա նախագահն Է:

Կարապետյանից բացի, ընկերակցության հիմնադիրների թվում են՝ «Տաշիրի» կողմից վերահսկվող Ֆորա-բանկի նախագահ Հայկ Իգնատյանը, Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիրի» առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, գինիներ ներմուծող «Լուդինգ»-ի համասեփականատեր Արմեն Շահազիզյանը եւ ուրիշներ:


© 2009 ARMENPRESS.am