Արքայադուստր Շառլոտան առաջին անգամ դպրոց Է գնացել

16:52, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորսամյա արքայադուստր Շառլոտան առաջին անգամ դպրոց Է գնացել: Նա սովորելու Է Լոնդոնի հարավ-արեւմուտքում գտնվող Thomas՚s Battersea հեղինակավոր տարրական մասնավոր դպրոցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պատանի արքայադստերը դպրոց են ուղեկցել նրա ծնողները՝ արքայազն Ուիլյամը եւ դքսուհի Քեյթը, ինչպես նաեւ ավագ եղբայրը՝ Ջորջը. նրա համար սա արդեն երրորդ ուսումնական տարին Է այս դպրոցում:
Արքայադուստր Շառլոտան շատ ուրախ Է, որ սկսում Է սովորել, ասել Է արքայազն Ուիլյամը, որն ինքն Է ավտոմեքենայով դպրոց բերել իր ընտանիքին:
Արքայազն Ջորջը նույն այս դպրոցում ուսումն սկսել Է երկու տարի առաջ: Նա այստեղ սովորելու Է եւս մեկ տարի, որից հետո կտեղափոխվի կրտսեր միջնակարգ դպրոց:
Thomas՚s Battersea-ում ուսման տարեկան արժեքը Ջորջի համար 6429 ֆունտ Է, իսկ արքայադուստր Շառլոտայի համար՝ 6305 ֆունտ:

© 2009 ARMENPRESS.am