Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի ԵՏՀ խորհրդի նիստին

15:30, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Մոսկվա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այցը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 8-10-ը:

Պատվիրակության կազմում են՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և այլք:


© 2009 ARMENPRESS.am