Twitter-ը ժամանակավորապես անջատել Է SMS-ների միջոցով գրառումների ստեղծման գործառույթը

11:52, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ը ժամանակավորապես անջատել Է այն գործառույթը, որն օգտատերերին թույլ Է տալիս SMS-ների միջոցով թողնել հեռախոսի գրառումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է սոցիալական ցանցի մամուլի ծառայությունը:

«Մենք ժամանակավորապես անջատում են SMS տեքստային հաղորդագրությունների միջոցով թվիթներ զետեղելու հնարավորությունը, որպեսզի պաշտպանենք օգտահաշիվները: Մենք այդ քայլը ձեռնարկում ենք այն խոցելիությունների պատճառով, որոնք պետք Է վերացվեն շարժական գործարկուների կողմից, եւ մեր կախվածությամբ շարժական հեռախոսի համարով երկգործոն աուտենտիֆիկացիայից»,- նշված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես ճշտում են մամուլի ծառայությունում, շուտով գործառույթը կվերականգնվի այն շուկաներում, որոնց SMS-ներն անհրաժեշտ են հուսալի կապ ապահովելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


© 2009 ARMENPRESS.am