ԱԺ-ն սկսում է Կուսակցությունների մասին օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանք

14:10, 4 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը սկսում է «ՀՀ Կուսակցությունների մասին» օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: 

«Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական. և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Աշխատանքը կհամակարգի Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը»,- գրել է ԱԺ փոխնախագահը: 


© 2009 ARMENPRESS.am