Իրանն ազատ Է արձակել բրիտանական լցանավի անձնակազմի յոթ անդամի

14:01, 4 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը կալանքից ազատել Է Stena Impero լցանավի անձնակազմի յոթ անդամի, որը նավարկում Էր Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո եւ կալանքի տակ Էր վերցվել հուլիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հայտնել Է «Մեհր» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավիին:

«Անձնակազմի որոշ անդամների թույլ են տվել հեռանալ նավից եւ վերադառնալ սովորական կյանքի»,- հավելել Է նա:

«Մեհրը» չի ճշտում, թե նրանք որ երկրի քաղաքացիներ են: Թեհրանում ՌԴ-ի դեսպանությունում հավաստել են անձնակազմի յոթ անդամի ազատելու տեղեկատվությունը եւ ճշտել, որ նրանց թվում կա մեկ ռուսաստանցի: Անձնակազմի մնացած 16 անդամները կկարողանան նավի նորմալ գործառումն ապահովել ծով դրա դուրս գալու անհրաժեշտության դեպքում», հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am