Հեպատիտ C-ի բուժման համար անհրաժեշտ հորմոն դեղերը կհատկացվեն անվճար

15:00, 3 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեպատիտ C-ի բուժման համար անհրաժեշտ աճի հորմոն դեղերը 2020 թվականից կհատկացվեն անվճար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այդ դեղերն անվճար կհատկացվեն հակավիրուսային և հիպոֆիզային գաճաճության ախտանիշ ունեցողներին»,- ասաց նախարարը:

2019-ի առաջին կիսամյակում հեպատիտ Ց է ախտորոշվել 706 պացիենտի շրջանում, ովքեր բուժհաստատություն են դիմել այլ խնդիրներով: 2018-ին արձանագրվել է հեպատիտի 2070 նոր դեպք: Պատվաստումները, կանխարգելիչ  շատ միջոցառումներ հանգեցրել են նրան, որ սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ն՝ 1.2 անգամ, իսկ Ց-ն՝ 1.5 անգամ նվազել են:  2018-ին հայտնաբերվել է սուր վիրուսային հեպատիտ Ց-ի 15 դեպք, առաջնային քրոնիկ հեպատիտ Ց-ի՝ 122 դեպք:


© 2009 ARMENPRESS.am