Մարզպետը Սևանա լճից ջրառի նվազման միտում է արձանագրում

15:38, 2 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճից այս տարվա ջրառը հնարավոր է, որ չանցնի օրենքով ամրագրված քանակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Միտումները հիմա տանում են նրան, որպեսզի մենք այս տարի կարիք չունենանք 170 մլն խորանարդ մետրից՝ այսինքն` օրենքով ամրագրված քանակից ավելի ջուր բաց թողնելու»,- ասաց Սանոսյանը:

Օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց է թողնվել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր:


© 2009 ARMENPRESS.am