Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացնում Արսեն Թորոսյանի հետ

13:16, 2 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացնում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակվում է վարչապետի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջով:

«Նախ և առաջ ուզում եմ, որ մեր քննարկումը սկսենք մինչև 18 տարեկանների առողջապահական խնդիրներից: Մենք ասել ենք, որ մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային ծառայությունները վճարվելու են պետական բյուջեից»,- ասաց վարչապետը:

Արսեն Թորոսյանը նշեց, որ ծրագիրը մշակման փուլում է, և բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է հստակեցվեն:

Նման ձևաչափով աշխատանքային քննարկումը երրորդն է: Նախկինում այսպիսի հանդիպումներ են անցկացվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:


© 2009 ARMENPRESS.am