Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի նախագահին ազգային տոնի առթիվ

15:15, 1 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ տիկին Զուզանա Չապուտովային՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակ­ցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որի կիրարկումը նոր հնարավորություններ կստեղծի հետագա համագործակցության համար: 


© 2009 ARMENPRESS.am