Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացել են Արցախի հերոս բարձրագույն կոչման

13:07, 31 Օգոստոս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացել են Արցախի հերոս բարձրագույն կոչման:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը: 

««Ոսկե արծիվ» շքանշաները հանձնվեցին նրանց հարազատներին հանդիսավոր պայմաներում»,- գրել է Ղարամյանը: 


© 2009 ARMENPRESS.am