Եվրամիությունը հանդես Է եկել ԳՀՀԾ-ի պահպանման եւ Հորմուզի նեղուցում ապաԷսկալացման օգտին

16:12, 30 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) երկրների արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները Հելսինկիում կայացած բանակցություններում հավանություն են տվել Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանմանը, Հորմուզի նեղուցի շուրջն իրադրության ապաԷսկալացման ջանքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Հելսկինկիում տեղի են ունեցել ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների ոչ ֆորմալ բանակացություններ, որոնց արդյունքները մամուլի ասուլիսում ամփոփել Է Մոգերինին, հեռարձակումը կատարվել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) կայքում: Մոգերինիի խոսքով՝ Մերձավոր Արեւելքի իրադրության քննարկման շրջանակներում նախարարները արծարծել են, մասնավորապես, Սիրիայի իրադրությունը:

«Ընդհանուր հավանություն տրվեց ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ (Գեյր) Պեդերսենի աշխատանքին, սահմանադրական հանձնաժողովի ստեղծման ջանքերին, ինչպես նաեւ անհանգստություն հայտնվեց Իդլիբի իրադրության առթիվ»,- ասել Է նա լրագրողներին: Բացի դրանից, Եվրամիության երկրները կրկին հանդես են եկել հաջակցություն «ԳՀՀԾ-ի ամբողջական կատարման եւ պահպանման»: «ԵՄ-ն բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի այդ պայմանագիրը մնա ուժի մեջ»,- ասել Է Մոգերինին: Նախարարները նաեւ արծարծել են Հորմուզի նեղուցի շուրջն ստեղծված իրադրությունը: Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «հիմնական ուղերձն այն Է, որ անհրաժեշտ Է խուսափել հետագա Էսկալացիայից, հնարավորություններ գտնել երկոսության եւ տարածաշրջանում համագործացության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/34/ 16.09


© 2009 ARMENPRESS.am