Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի հայկական հեղափոխության մասին «Մենակ չեմ» ֆիլմը

15:09, 30 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում սեպտեմբերի 7-ին կցուցադրվի Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը՝ հայկական հեղափոխության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Ֆիլմը իսկապես շատ լավն է ստացվել, եւ կարծում եմ՝ կունենա միջազգային հաջողություն՝ մեծացնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում»,- գրել է ՀՀ վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am