Գերագույն ռադայի խոսնակ Է ընտրվել «Ժողովրդի ծառա»-ից պատգամավոր Դմիտրի Ռազումկովը

17:28, 29 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրանայի Գերագույն ռադայի նախագահ Է ընտրվել «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը: Նոր գումարման Ռադայի առաջին լիագումար նիստում նրա օգտին քվեարկել Է 382 ժողովրդական պատգամավոր:
Նրա թեկնածությանը դեմ Է քվեարկել «Եվրոպական համերաշխություն» («Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցության նոր անվանումը) խմբակցության 26 պատգամավոր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռազումկովը 35 տարեկան Է, նա երկու բարձրագույն կրթություն ունի՝ տնտեսական եւ իրավաբանական, 2006 թվականից նա զբաղվել Է քաղտեխնոլոգիաներով եւ քաղաքական խորհրդատվությամբ: Այժմ նա ղեկավարում Է Ukrainian Consulting Grouр սեփական կոնսալտինգային ընկերությունը:
2019 թվականի նախագահական ընտրություններում նա Վլադիմիր Զելենսկու ընտրական շտաբի ղեկավարներից մեկն Էր: Խորհրդարանական ընտրություններում նա գլխավորել Է «Ժողովրդի ծառա» կուսակցության ընտրական ցուցակը:
Նոր գումարման Ռադայի աշխատանքի առաջին օրը Ուկրաինայի կառավարությունը վայր Է դրել լիազորությունները:
Զելենսկին Ռադային Է ներկայացրել նախագահի դիվանատան փոխղեկավար Ալեքսեյ Գոնչարուկի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնի, դիվանագետ Վլադիմիր Պրիստայկոյի թեկնածությունը՝ արտաքին գործերի նախարարի, Ռուսլան Ռյաբոշապկայինը՝ Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնի համար: Նա առաջարկել Է ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում թողնել Արսեն Ավագովին, հաղորդել Է «Ինտեֆաքս» գործակալությունը:

© 2009 ARMENPRESS.am