ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները հոկտեմբերին կքննարկեն տնտեսական գործակցության հարցերը

11:59, 28 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Մոսկվայում, կքննարկվի պետությունների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը: Այդ մասին օգոստոսի 28-ին լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Գումինսկին:

«Ենթադրվում Է, որ Մոսկվայի հանդիպմանը կառավարությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերը: Մասնավորապես, կարծարծվի թվային տնտեսության ոլորտի զարգացումը»,-նշել Է Գումինսկին: Նաեւ, նրա խոսքով, քննարկվելու Է ԱՊՀ-ի երկրների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարությունը, պլանավորվում Է որոշում ընդունել 1979-1989 թվականներին Աֆղանստանում պատերազմի տարիներին անհետ կորած զինծառայողների որոնումը շարունակելու մասին:

Բացի այդ, որոշումներ կընդունվեն «տնտեսական հարցերի, հակամենաշնորհային կարգավորման, անասնաբուժության, ռադիոնավիգացիայի եւ այլ թեմաների վերաբերյալ, որոնք վերաբերում են Համագործակցության բոլոր պետությունների շահերին»,-ասել Է ԱՊՀ-ի գործկոմի առաջին փոխնախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am