ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնը ժամանել Է Կիեւ

14:08, 27 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել Է Կիեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Բոլթոնի ժամանումն ընդգծում Է Միացյալ Նահանգների կողմից աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ նրա եվրատլանտյան ուղեգծին: Նա արդյունավետ հանդիպումներ Է ակնկալում Ուկրաինայի պաշտոնյաների հետ»,- հայտնել Է դեսպանությունը Twitter-ում:

Բոլթոնի այցը նրա առաջին ուղեւորությունն Է Ուկրաինա 2019 թվականի ապրիլին Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելուց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am