Ադրբեջանում փայտի շուկայում մեծամասշտաբ հրդեհ է բռնկվել

12:17, 27 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկացնում է, որ գիշերային ժամերին Գյանջայի Քեփեզ շրջանում գործող փայտի շուկայում հրդեհ է բռնկվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է շուկայի այն մասում, որտեղ գործում էր դռների և պատուհանների արտադրամաս, նաև կար ավտոպահեստամասերի մեծ խանութ:

Սկսված քամու հետևանքով հրդեհը տարածվել է և լրացուցիչ դժվարություններ է առաջացել կրակը մարելու համար:

Դեպքի վայրում աշխատող հրշեջներին հաջողվել է մի քանի ժամ հետո մարել կրակը:

Տեղեկատվության համաձայն՝ տուժածներ չկան, իսկ վնասի չափերը դեռևս հայտնի չեն:


© 2009 ARMENPRESS.am