Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղում. տուժածներ չկան

19:09, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 23-ին, ժամը 11:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի տներից մեկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացևրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կախակն գյուղի 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին հարակից ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։18-ին, մարվել՝ 14։30-ին։ Այրվել են ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքը՝ մոտ 500 քմ, 120 հակ անասնակեր և տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 2 քմ։

 


© 2009 ARMENPRESS.am