Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում այրվում է անտառածածկ տարածք

18:43, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 23-ին, ժամը 14:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում այրվում է անտառածածկ տարածք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացևրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից երեք օպերատիվ խումբ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


© 2009 ARMENPRESS.am