Վարդավանք գյուղում այրվում է մոտ 7 հա բուսածածկ տարածք և 8 հա անտառածածկ տարածք

15:24, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդավանք գյուղի վերջնամասում փրկարարներն ու անտառտնտեսության աշխատակիցներն օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ իրականացնում են հերթապահություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվում է մոտ 7 հա բուսածածկ տարածք և 8 հա անտառածածկ տարածք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Օգոստոսի 22-ին, ժամը 18:34-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին:

Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:


© 2009 ARMENPRESS.am