Երևանի  համայնքային հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով

12:58, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով: Ներկայումս հիմնարկն ունի 24 աղբատար մեքենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նախատեսվում է, որ Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա:


© 2009 ARMENPRESS.am