Բակո Սահակյանն ընդունել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին

12:29, 23 Օգոստոս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին ընդունել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի մշակութային ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել անվանի կոմպոզիտորին Արցախի նկատմամբ ունեցած հատուկ վերաբերմունքի համար՝ կարեւոր համարելով նրա խորհուրդներն ու ներդրումը հանրապետության մշակութային կյանքում:


© 2009 ARMENPRESS.am