Նաթանյահուն թույլատրել Է զինվորականներին՝ «անհրաժեշտ ամեն ինչ» անել Իրանին հակազդելու համար

12:29, 23 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել Է, որ հրաման Է տվել զինվորականներին՝ անհրաժեշտ ամեն ինչ անել իրանական սպառնալիքին հակազդելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ոչ մի տեղ իմունիտետ չեմ տրամադրում Իրանին, Իրանն այն պետությունն Է, որը երդվել Է ոչնչացնել Իսրայելը: Նա ջանում Է մեր դեմ բազաներ ստեղծել ամենուրեք՝ բուն Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում»,-ասել Է վարչապետն իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքին տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել անցած գիշեր:

«Մենք այն պետության դեմ, որը ձգտում Է ոչնչացնել մեզ, գործում ենք ռազմական գործողությունների բազմաթիվ թատերաբեմերում, ես անվտանգության ուժերին հրաման եւ օպերատիվ ազատություն եմ տվել՝ անհրաժեշտ ամեն ինչ անել՝ վիժեցնելու այդ դավադրություններն Իրանի կողմից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am