Այգեշատում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան

20:22, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանն օգոստոսի 22-ին՝ ժամը 17:09-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում այրվում է ավտոմեքենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել՝ 17:39-ին: Տուժածներ չկան:

Արարատյան փողոցի թիվ 3 տան դրմաց գտնվող Հայկ Գ.-ին պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: 


© 2009 ARMENPRESS.am