Իսպանիայի նախկին թագավորը կենթարկվի սրտի վիրահատության

17:20, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի նախկին թագավորը՝ Խուան Կառլոս Առաջինը, օգոստոսի 24-ին կենթարկվի սրտի պլանային վիրահատության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EFE-ն՝ հղում անելով թագավորական պալատի մամուլի ծառայությանը:
Վիրահատությունը նշանակել են ամենամյա հետազոտության արրդյունքներով, որը նա վերջին անգամ անցել Է հունիսի 11-ին եւ 12-ին:
Խուան Կառլոսը 81 տարեկան Է: Նա Իսպանիայի թագավորն Էր 1975-2014 թվականներին, քանի դեռ գահից չԷր հրաժարվել հօգուտ որդու՝ Աստուրիայի արքայազն Ֆիլիպի: Արքայազնը թագադրությունից հետ դարձել Է Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

© 2009 ARMENPRESS.am