Եվրամիությունը պատրաստվում Է Brexit-ի բոլոր սցենարներին. Մակրոն

16:17, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստվում Է Brexit-ի բոլոր սցենարներին, այդ թվում՝ առանց համաձայնագրի, բայց դա ԵՄ-ի ընտրությունը չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից առաջ:

«Միայն Մեծ Բրիտանիան՝ մեր ընկերն ու դաշնակիցը, կարող Է ընտրել իր ճակատագիրը, այն եղանակը, որով նա դուրս կգա Եվրամիությունից, եւ այն հիմքը, որը նա ցանկանում Է հաստատել Եվրոպայի հետ: Ինչ վերաբերում Է մեզ, ապա մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, այդ թվում՝ հոկտեմբերի 31-ին առանց համաձայնագրի դուրս գալուն, եթե ընտրվի այդ սցենարը: Դա ԵՄ-ի ընտրությունը չԷ, բայց մեր համաքաղաքացիների, մեր տարածքների, մեր ընկերությունների նկատմամբ մեր ընդհանուր պատասխանատվությունն Է` պատրաստ լինել բոլոր տարբերակներին»,-ասել Է նախագահ Մակրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am