Իրանական «Բավար-373» համալիրը շատ մոտ Է ռուսական Ս-400-ին. Ռոուհանի

13:27, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնապես ներկայացված իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրն ուժեղ Է ռուսական Ս-300-ից եւ մոտ Է Ս-400-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Երեք հարյուր յոթանասուներեքն ուժեղ Է Ս-300-ից, իսկ Ս-400-ին շատ մոտ Է»,- ասել Է Ռոուհանին՝ ելույթ ունենալով Իրանի պաշտպանական արդյունաբերության օրը: Իրանի նախագահն օգոստոսի 22-ի առավոտյան ներկայացրել Է «Բավար-373» համալիրը:

Համալիրն արդեն փորձարկումներ Է անցել 2017 թվականին: «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը մշակվել եւ լիովին նախագծվել Է Իրանում, իրանցի զինվորականները նշել են, որ համալիրը ներկայացնում Է Ս-300-ի համեմատությամբ ավելի զարգացած համակարգ, որը կարող Է մրցակցել ռուսական զենիթահրթիռային համալիրների հետ: Զենիթահրթիռային համալիրն՝ ուղղաձիգ արձակման կայանքով, Իրանի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով, հանդերձված Է «Սայադ-4» հրթիռներով եւ կարող Է խոցել զանազան օդային թիրախներ, այդ թվում՝ կործանիչներ եւ «անտեսանելի ինքնաթիռներ», անօդաչուներ, թեւավոր ու բալիստիկ հրթիռներ 27 կիլոմետր բարձրության եւ 200 կիլոմետր հեռավորության վրա:

Ըստ որում համալիրը կարող Է թիրախները հայտնաբերել ավելի քան 300 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am