Կարմիրգյուղ գյուղի սկզբնամասում այրվել է փայտյա տնակ. տուժածներ չկան

12:41, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 21-ին, ժամը 17:14-ին  ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի սկզբնամասում այրվում է փայտյա տնակ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության պողոտայի թիվ 15 հասցեում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:39-ին, մարվել՝ 18:13-ին: Փայտյա տնակն (մոտ 20 քմ) ամբողջությամբ այրվել է:


© 2009 ARMENPRESS.am