Վաշինգտոնի նահանգի նահանգապետը դուրս Է գալիս ԱՄՆ-ի նախընտրական մրցարշավից

11:56, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին հրաժարվել Է այն քաղաքական գործիչների նախընտրական մրցարշավին մասնակցելուց, որոնք հավակնում են Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվել 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում: Այս հայտարարությամբ նա հանդես Է եկել օգոստոսի 21-ին MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ակնհայտ Է դարձել, որ ես չեմ կարողանա դառնալ առաջատար, ես չեմ դառնա նախագահ, ուստի այսօր ես դուրս եմ գալիս մրցարշավից»,-ասել Է նա: Ինսլին ընդգծել Է, որ դրական Է գնահատում իր կողմից անցկացված նախընտրական արշավը եւ շնորհակալություն Է հայտնում այն «130 հազար մարդկանց, որոնք աջակցել են» իրեն: «Ես վստահ եմ, որ մենք կունենանք թեկնածու, որը կկարողանա մարտնչել այս ճակատամարտում»,-նշել Է նա: Դեմոկրատների թեկնածու առաջադրվելու մտադրության մասին Ինսլին հայտարարել Էր ընթացիկ տարվա մարտի սկզբին: Իր տեսաուղերձում Վաշինգտոնի նահանգապետն ուշադրությունը կենտրոնացրել Էր այն բանի վրա, որ նախընտրական արշավի ժամանակ իր հիմնական նպատակը լինելու Է պայքարը կլիմայական փոփոխությունների դեմ:

ԱՄՆ-ի նախագահի հիսունիններորդ ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am