Բակո Սահակյանը մասնակցել է ՀՄԸՄ Արցախի մասնաճյուղի հիմնադրման հանդիսավոր արարողությանը
11:43, 22 Օգոստոս, 2019ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» (ՀՄԸՄ) Արցախի մասնաճյուղի հիմնադրման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արարողությունից հետո Նախագահն ընդունել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանին եւ կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ՀՄԸՄ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
Նախագահը կարեւոր է համարել ՀՄԸՄ դերակատարությունը երիտասարդության հայեցի դաստիարակության, նրանց ֆիզիկական եւ մտավոր կարողությունների զարգացման գործում՝ նշելով, որ մեծ սպասելիքներ ունի Արցախում կազմակերպության գործունեությունից:
© 2009 ARMENPRESS.am