Կալիֆոռնիական օդանավակայանում ինքնաթիռ Է այրվել թռիչքային գոտում

10:20, 22 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Օրովիլ քաղաքի օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտում այրվել Է Cessna Citation մակնիշի ոչ մեծ ինքնաթիռը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տեղի ճանապարհային ոստիկանությունը:

Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության տվյալներով՝ ինքնաթիռը թռիչքն ընդհատել Է անհայտ պատճառով եւ դրանից քիչ անց բռնկվել: Բոլոր տասը ուղեւորներին ու անձնակազմի անդամներին հաջողվել Է տարհանվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am