Վանաձորում հրդեհից այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

19:58, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 21-ին՝ ժամը 12:16-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի մոտակայքում՝ «Կամակատար» մատուռին հարակից սարալանջին, այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 13:42-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ և մեկ փայտե էլեկտրական սյուն՝ մասնակի:


© 2009 ARMENPRESS.am