Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի ֆինանսների նախարարության մի խումբ աշխատակիցների հետ
17:30, 21 Օգոստոս, 2019ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության մի խումբ աշխատակիցների հետ՝ գերատեսչության ղեկավար Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են ֆինանսական քաղաքականության եւ համակարգի գործունեությանը վերավերող տարբեր հարցեր:
© 2009 ARMENPRESS.am