Թրամփի վարչակազմը ցանկանում Էր տարեկան 600 մլն դոլար առաջարկել Գրենլանդիայի համար. WP

16:39, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները դիտարկում Էին Դանիայի կառավարությանը տարեկան 600 միլիոն դոլարի չափով վճարում առաջարկելու հնարավորությունը՝ Գրենլանդիայի Ինքնավարության անժամկետ տիրակալության հանձնելու դիմաց: Օգոստոսի 21-ին այդ մասին հայտնել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության զրուցակիցները, որոնք ծանոթ են կղզու գնման շուրջը բանակցությունների ընթացքին, չեն ճշտել, թե ինչ ժամանակի ընթացքում Էին պլանավորված վճարումները: Գումարը սահմանվել Էր՝ ելնելով ինքնավարությունը պահելու համար Կոպենհագենի տարեկան ծախսերից: 2017 թվականին Դանիայի ֆինանսների նախարարության ղեկավար Քրիստան Ենսենը (պաշտոնավարել Է 2016 թվականից մնչեւ 2019 թվականի հունիսը) ծախսերի այդ հոդվածը գնահատել Է տարեկան 4,3 միլիարդ կրոն, ինչը մոտավորապես համապատասխանում Է թերթի աղբյուրների հրապարակած թվին:
Դանիային գործարքի ստորագրմանը խթանելու համար ամերիկացի պաշտոնյաները քննարկել են միանվագ լրացուցիչ խոշոր վճարում սկանդինավյան թագավորության գանձարան: Գործարքի այդ մասի գումարը չի ճշտվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am