Թուրքիայի սահման-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

12:56, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել են Մ-3 Թուրքիայի սահման-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 107+900-ից մինչև 109+000 կմ հատվածի (1 կմ 100 մ) հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լոռու մարզպետարանից,  ներկայումս իրականացվում են գոյություն ունեցող ծածկի և հիմքի քանդման և նոր հիմքի տեղադրման աշխատանքները: Կապալառու կազմակերպությունը «Արգիշտի 1» ընկերությունն է: 
Ասֆալտապատման մյուս աշխատանքներն արդեն ծավալվել են Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական ճանապարհի 19+000-27+000 կմ հատվածում (8 կմ): Այստեղ կիրականացվի միջին նորոգման աշխատանք: Այս պահին կատարվում է ասֆալտբետոնի ֆրեզավորում և քերուկը տրամադրվում է համայնքներին: 
Ծրագրերն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով: Կապալառու կազմակերպությունը «Արգիշտի 1» ընկերությունն է: 
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն իրականացնում է հետևողական վերահսկողություն:


© 2009 ARMENPRESS.am