Մադրիդ - Մավրիկիոս չվերթի 35 ուղեւորներ տուժել են մրրկայնությունից

12:27, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի միջազգային օդանավակայանում վայրԷջք կատարած ինքնաթիռի առնվազն 35 ուղեւորների բժշկական օգնություն Է պահանջվել թռիչքի ժամանակ տեղի ունեցած մրրկայնության պատճառով: Օգոստոսի 21-ին այդ մասին հայտնել Է El Mundo թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տեղեկատվությամբ՝ օդանավը ժամանել Է Մավրիկիոսի Հանրապետությունից: Ինքնաթիռը Մադրիդում վայրԷջք Է կատարել օգոստոսի 20-ին տեղական ժամանակով մոտավորապես 20:00-ին (Երեւանի ժամանակով 22:00-ին): Տուժածները կոտրվածքներ եւ կտրված վերքեր են ստացել մրրկայնության ընթացքում ինքնաթիռի բարձրության հանկարծակի կորստից հետո:

Ուղեւորների մի մասին տեղափոխել են հիվանդանոցներ: Նշվում Է, որ օդանավը ոչ մի վնասվածք չի ստացել: Խոսքը վերաբերում Է Իսպանիայի Iberia փոխադրողի համար աշխատող ավիաընկերությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am