Ryanair-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցը
12:08, 21 Օգոստոս, 2019ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալ Դեյվիդ Օբրայենի և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիի հետ քննարկել են ընկերության՝ Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
© 2009 ARMENPRESS.am