Արարատի մարզի խոշոր քաղաքների բուժծառայությունները համալրվել են շտապօգնության նոր մեքենաներով

10:34, 21 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արտաշատի, Մասիսի, Վեդու, Արարատի բժշկական կենտրոնները համալրվել են շտապօգնության նոր մեքենաներով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արարատի մարզպետարանից:

«Այսպիսով՝ Մասիսի, Վեդու և Արարատի ԲԿ-ները ազգաբնակչության բուժսպասարկումը կիրականացնեն 2 բրիգադով, Արտաշատինը՝ 3 բրիգադով, 24-ժամյա ռեժիմով: Սա հնարավորություն կտա շտապ օգնության կանչերին ավելի օպերատիվ արձագանքել»,- նշված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am