Արցախի ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին

19:55, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը օգոստոսի 20-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:  Ինչպես «Արմենպրես»-ին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների, ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի հետագա ճակատագրի և առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ:

 


© 2009 ARMENPRESS.am