ՀՀ համախառն ներքին արդյունքն աճել է 6.8%-ով

17:50, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2019թ. առաջին կիսամյակում ՀՆԱ-ն նախորդ տարվա համեմատ աճել է 6.8%-ով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Համախառն ներքին արդյունքի աճը 2019թ.-ի առաջին կիսամյակի 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.8%»,- գրել է Ավինյանը:


© 2009 ARMENPRESS.am