Իրանի ԱԳ նախարարը Փարիզում հանդիպում կունենա Մակրոնի եւ Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ

17:35, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել Է, որ մտադիր Է օգոստոսի 23-ին Փարիզում հանդիպում անցկացնել Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ իր պաշտոնակից Ժան-Իվ լե Դրիանի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ուրբաթ, շարունակելով իմ եվրոպական այցերը, ես հանդիպում եմ Ֆրանսիայի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ»,- Զարիֆի խոսքը մեջբերել Է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Օգոստոսի 19-ին նախարարն արդեն եղել Է Ֆինլանդիայում, որտեղ բանակցություններ Է վարել այդ երկրի ղեկավարության հետ, ինչից հետո նա ուղեւորվել Է Շդեդիա: Այնտեղից նախարարը պալանավորում Է մեկնել Նորվեգիա:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել Է, որ Զարիֆը կայցելի Ճապոնիա եւ Չինաստան: Նա նշել Է, որ օրակարգը ներառելու Է երկկողմ համագործակցության հարցերը եւ հրատապ այլ խնդիրներ:
Մուսավին հավելել Է, որ օգոստոսի վերջին պլանավորված են Զարիֆի ուղեւորություններն Ասիայի երկրներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am