Ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է միջինացված 10 տոկոսով

17:03, 20 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված նախագծով միջինացված 10%-ով կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Նախագիծը պատրաստ է, շրջանառվում է: Մեզ այն պետք է արդեն հոկտեմբերին վճարումները կատարելու համար: Նախագծի համաձայն` միջինացված 10%-ով բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ նոր բանաձև է լինելու, որով նվազագույն աշխատավարձի շեմ է լինելու 108 հազար դրամը: Ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից 108 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինի:


© 2009 ARMENPRESS.am